fbpx
Իրավական

Արդեն հասանելի են Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջից։

«Ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարևորությունը պայամանավորված է մեր երկրի իրավական համակարգում առկա նմանաբնույթ իրավական խնդիրներով: Վճռի համառոտագրության մեջ ներառվել են նաև Եվրոպական դատարանի վերաբերելի այլ նախադեպերի օրինակներ, որոնք առնչվում են կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված և վերլուծված իրավական խնդրին, ինչպես նաև տվյալ գործով խախտված կամ չխախտված իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները», – ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Եվրոպական դատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են HUDOC նախադեպային իրավունքի որոնման կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ