ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստն առցանց ձևաչափով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների ծրագրերը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների ներկայացուցիչները զեկուցել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման վերաբերյալ 2020 թ․ ընթացքում կատարած աշխատանքների մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։