Մայիսի 19-ին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ կապված ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն և ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված, հիմնադրամների կողմից ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման հետ, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ծրագրային թարմացում է կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրերում գումարի չափը 1,5 միլիոն դրամ փոխելու նպատակով։