Հասկանում եմ Ռոնալդուի էմոցիաները․ Շիրեր

«Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Վերջինս «Տոտենհեմի» հետ խաղի ավարտից րոպեներ առաջ հեռացել էր հանդերձարան։ Ռոնալդուն այդ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

«Պետք է ավելի լայն դիտարկել այս հարցը, չնայած, ես հասկանում եմ Ռոնալդուի էմոցիաները։ Նա մնացել էր պահեստայինների նստարանին, բայց չէ որ թիմն իսկապես լավ էր խաղացել։

Դժվար վիճակ է տեն Հագի համար։ Նա պետք է բացատրի իր դիրքորոշումն այս հարցի հետ կապված։ Խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին»,- Շիրերի խոսքն է մեջբերել BT Sports-ը։

 

Ամենաթարմ