fbpx
Հասարակություն

Մահացել է Հասմիկ Կիրակոսյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը:

Հասմիկ Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում, ծառայողի ընտանիքում: 1949-1959 թթ.սովորել և ավարտել է Լենինականի թիվ 26 միջնակարգ դպրոցը:

1959-1963թթ. սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը Համաձայն նշանակման՝ Հոռոմ գյուղի դպրոցում աշխատաել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1964 թվականին անցել է կոմերիտական աշխատանքի «Անի»-ի արտադրական միավորումում որպես դպրոցական բաժնի վարիչ, այնուհետ աշխատել է Արթիկի կոմերիտական շրջկոմի 2-րդ քարտուղար Կենտկոմի կողմից գործուղվել է Մոսկվա՝ կոմ բարձրագույն դպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ կենտրոնական կոմիտեում Սեփական դիմումի համաձայն հետ է եկել Լենինականև անցել դասախոսական աշխատանքի, միաժամանակ սովերել և ավարտել է Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով:

1976 թվականին ընդգրկվել է Լենինականի քաղաքային խորհուրդ՝ որպես մշակույթի բաժնի վարիչ: 1996թ. –ից, Մարզպետարանների ձևավորումից հետո, նշանակվել է որպես՝ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ: 2000 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

2004 թվականին՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի, իսկ 2007 թվականին՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների: 2009 թվականից մինչ 2018 թվականը զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը: 2018 թվականին նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում: Ունի երկու դուստր 4 թոռ:

Պարգևներ`

— «Մովսես Խորենացի» մեդալ

— «Նարեկացու» մեդալ

-«Հայրենիքի ծառայության 2-րդ աստիճանի» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ -«ՀՀ վարչապետի» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ

-«ՀՀ նախարարության» ոսկե մեդալ

-«Սուրբ Էջմիածնի» հոգևոր մեդալ

-«ՀՀ թատերական միության» ոսկե մեդալ -«Երկրապահ կամավորականների» մեդալ

-Մ.Նալբանդյանի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում և ոսկե մեդալ

-«Գյումրու Երախտավոր» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ -ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալ

-Գյումրու պատվավոր քաղաքացի

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ