Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի լույս 7-ի գիշերը անչափահասների գործերով ծառայողների հետ Հասրաթյան փողոցից բաժին բերման են ենթարկել 25 և 21-ամյա երկու երիտասարդի։
Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման զանգվածներով կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկոքիմական փորձաքննություններ։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։