fbpx
Սպորտ

Մխիթարյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումները

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգվել վնասվածքից: Ինչպես հաղորդում է RomaNews-ը` նա խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեր ազգային հավաքականի ավագը բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպումները՝ Հունաստանի (նոյեմբերի 15) և Իտալիայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ:

Ինչպես նշվում էր ավելի վաղ՝ Մխիթարյանը պետք է խաղադածտ վերադառնար Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում, սակայն խաղացողի վերականգնումը պլանավորվածի պես չի ընթացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ