ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց երկրում հայտնված քաղաքացուն ներկայացնում են որպես զորամասում ճնշման ենթարկված հայ զինծառայող:

