Հաստատվեց հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը.
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09),
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29),
3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39),
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63),
5. Մտավոր հետամնացություն (F70 – F79),
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19),
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15):
Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։