Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի մասին:
«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»։
Այսպիսով ՀՀ-ում հաստատված դեպքերի թիվը հասավ 1111-ի:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.285677025601565/673561376813126/?type=3&theater