Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/168879501419505?__cft__[0]=AZVrbZlZYL0v8O93QXESDfHfekYfUfpajx6zn3GQb3RleNL4FXtgOGhT_c2fLECXTt0v34vp2-5ZYfPnOjZqGEXOUcJHulP6ltJCFs6dUNeYk0IjQVCJoX_KeKcJYLFUFciVYol6ilzb2RdE4tD2jUbBWQTuTaXPuwsDGu-48i6HOA&__tn__=%2CO%2CP-R