Գիտնականներն առաջին անգամ պարզել են, թե ինչպես վերականգնել ոչ միայն մկան ոսկորները այլ նաև նրա անդամահատված մատների հյուսվածքները:
Սովորաբար այնպիսի կաթնասուններ, ինչպիսին մկներն են, չեն կարողանում վերականգնել իրենց մարմնի մասերը: Սա նշանակում է, որ նոր զարգացումը կարող է հետագայում մեծ դեր ունենալ բժշկական գործընթացների մեջ, որի շնորհիվ անդամահատվածները կկարողանան վերականգնել իրենց պակասող վերջույթները:
Շնորհիվ սպիտակուցներով հարուստ նոր կոկտեյլի՝ լաբորատորիայի մկները կարողացել են վերականգնել իրենց անդամահատված մատների ավելի մեծ հատված, քան հնարավոր էր հաջորդ փորձերի ընթացքում:
Texas A&M համալսարանի կենսաբանները անդամահատել են մկների մատները և նրանց ներարկել հատուկ սպիտակուցներ ( BMP2 և BMP9): Փորձից երեք օր հետո ոչ միայն ոսկորներն էին վերականգնվել, այն նաև վերականգնվել էր աճառային հյուսվածքի մոտ 60 տոկոստը:
Հետազոտող Կեն Մունեոկայի կարծիքով այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կենդանիները, որոնք չէին կարողանում վերականգնել իրենց վերջույթները, մի օր կկարողանան այնքան հեշտությամբ դա անել, ինչպես անում են օրինակ մողեսները:
«Նրանք կարող են դա անել, բայց պարզապես չեն անում, մենք պետք է ընդամենը պարզենք, թե ինչն է խանգարում նրանց», – նշել է Կեն Մունեոկան:
Աղբյուրը՝ Futurism
Թարգմանությունը՝ Azat TV