Պատմական․ Մարսում առաջին անգամ թթվածին է արտադրվել

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Mars-2020-Perseverance-Rover-and-Ingenuity-Mars-Helicopter-1536×864

Ամենադիտվածներ

Փետրվարի 18-ին Մարս հասած ամերիկյան Perseverance մարսագնացին կցված MOXIE սարքավորմանը հաջողվել է ածխաթթու գազից ստանալ թթվածին։

Այս մասին հայտնել են NASA-ից։

Սարքը շատ բարձր ջերմաստիճանի պայմաններ է ստանում, որում կարողանում է թթվածնի ատոմները առանձնացնել ածխածնից։

Նշվում է, որ այս անգամ սարքը ստացել է շուրջ 5 գրամ թթվածին, բայց սա դեռ առաջին փորձն էր։ Ապագայում ծրագրվում է այդ ֆունկցիայով շատ ավելի խոշոր սարքավորում ուղարկել Մարս և հետագա՝ արդեն օդաչուավոր առաքելությունների ժամանակ, դրա շնորհիվ աստղագնացների համար շնչելու թթվածին, իսկ տիեզերանավերի համար վառելիք-թթվածին ստանալ։

Ամենաթարմ