Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչը վաղը կժամանի Երևան։
Եթե Խոակին Կապարոսի Երևան ժամանելը չհետաձգվի, ապա ՀՖՖ-ն այս շաբաթ պաշտոնական կերպով կներկայացնի 64-ամյա մասնագետին` որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ Խոակին Կապարոսը երեկ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: