Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա, Սարո Գալստյանը և Վիտինյոն միացել են թիմին, Հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Ապրիլի 12-ի առավոտյան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ ապրիլի 14-ին կկայանա UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի 6-րդ մրցափուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման համեմատ կազմում կան փոփոխություններ: Թիմի կազմ են վերադարձել Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի դեմ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը թիմի հետ չի մեկնել Ֆրանսիա:
Այսպիսով, Ֆրանսիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Արտյոմ Զաքարյան – «Լոգիկոն»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Վիտինյո – «Լյուբավա» (Լեհաստան)
Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»