fbpx
Աշխարհ

Հավայան կղզիներում բնակիչն ընկել է լավայի մեջ ու մահացել

Հավայան կղզիներում 71-ամյա մի բնակիչ ընկել է լավայի ժայթքումից առաջացած թունելն ու մահացել: Այս մասին հաղորդում է BBC–ին։

Ժամանակի ընթացքում լավան սառել է, ու դրա հետևանքով հենց բնակչի տան բակում 7 մետր երկարություն ունեցող ստորգետնյա անցուղի է գոյացել:

Ինչպես հաղորդում է ոստիկանություը, 71-ամյա բնակչին երկուշաբթի օրն են գտել, երբ նրա հարազատները հայտնել են, որ լուր չունեն տղամարդուց:

National Geographic-ը հայտնում է, որ ի տարբերություն ժայռերի և քարանձավների, որոնց ձևավորման համար տարիներ են անհրաժեշտ, լավայի ստորգետնյա թունելների ձևավորման համար բավարար է անգամ մեկ շաբաթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ