fbpx
Սպորտ

Հավերցը ՝ Մադրիդի Ռեալի, Բարսելոնայի և Մյունխենի Բավարիայի տրանսֆերային նպատակ. Sport Bild

Լևերկուզենի «Բայերը» առանցքային խաղացող Կայ Հավերցը, չնայած ընդամենը 20 տարեկան լինելուն, հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայի մի շարք խոշորագույն ակումբների կողմից:

Գերմանացի հարձակվողը «Լևերկուզեն»-ի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումներին, որը մեծապես խթանել է նրա զարգացմանը։

Մադրիդի «Ռեալն», Բարսելոնան ու Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված են երիտասարդ հարձակվողի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Մյունխենի «Բավարիա»-ն ինչպես հին ու բարի ժամանակներում, ցանկանում է տաղանդավոր ֆուտբոլիստներով թիմ կառուցել, սակայն «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի գործոնը կարող է խանգարել գերմանական ակումբին։

Գերմանական մամուլում տարածված հաղորդագրության համաձայն ՝ «Բարսելոնա»-ն  արդեն մի քանի խաղ է հետևում է և հիացած է նրա խաղով։ Մադրիդի «Ռեալն»-ն իր հերթին ֆուտբոլիստին համարում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։

Այս մրցապայքարում Լևեռկուզենի «Բայերը» հստակ դիրքորոշում ունի։ Ակումբի մարզական տնօրեն Ռուդի Վոլերը խոստովանել է, որ իրենք պայքարելու են Հավերցի հետ նոր պայմանագիր կնքելու համար։

«Կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ «Բավարիան» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Հավերցով։ Նրա համար մրցապայքարը դեռ նոր է սկսվել,- մարզական տնօրենի խոսքերն է փոխանցում Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ