Վերջին 6 խաղում Ռեննը 3 անգամ հաղթել է ՊՍԺ-ին

Հրապարակող՝

Ֆրանսիական «Ռեննը» Լիգա 1-ի 19-րդ տուրում երեկ սեփական հարկի տակ ընդունել է ՊՍԺ-ին և 1-0 հաշվով հաղթանակ է տարել: Այս թիմերի միջև վերջին 6 խաղում «Ռեննը» երեք անգամ հաղթել է փարիզյան թիմին: ՊՍԺ-ը երկու հաղթանակ և 1 ոչ-ոքի է գրանցել:

ՊՍԺ-ը Ֆրանսիայի առաջնության 19 խաղից հետո 47 միավոր է վաստակել և մնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Լանսը», որը երկրորդ տեղն է զբաղեցնում, միավորների տարբերությունը հասցրել է 3-ի: «Ռեննը» 37 միավորով 5-րդ տեղում է:

Հաջորդ տուրում ՊՍԺ-ը հունվարի 29-ին կխաղա «Ռեյմսի» հետ: «Ռեննը» հունվարի 27-ին կմրցի «Լորիանի» հետ:

Ամենաթարմ