ֆրանսիական ակումբ
Ֆրանսիական ակումբը տրանսֆերային առաջարկ է արել Լիվերպուլին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ուատարու Էնդոն պայմանագրի առաջարկ է ստացել «Մարսելից», հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը 31-ամյա ճապոնացու համար առաջարկել է 14 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև Բունդեսլիգայի ակումբները: Նախորդ մրցաշրջանում Էնդոն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Կոնսեյսաուն կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը
«Մարսելը» պայմանագիր է առաջարկել «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին, հայտնում էՖաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 49-ամյա մասնագետը մոտ ժամանակներս կլքի պորտուգալական ակումբը։ Կոնսեյսաուն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթը։ 2023/24 մրցաշրջանում «Մարսելը» ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։
Վերջին 6 խաղում Ռեննը 3 անգամ հաղթել է ՊՍԺ-ին
Ֆրանսիական «Ռեննը» Լիգա 1-ի 19-րդ տուրում երեկ սեփական հարկի տակ ընդունել է ՊՍԺ-ին և 1-0 հաշվով հաղթանակ է տարել: Այս թիմերի միջև վերջին 6 խաղում «Ռեննը» երեք անգամ հաղթել է փարիզյան թիմին: ՊՍԺ-ը երկու հաղթանակ և 1 ոչ-ոքի է գրանցել: ՊՍԺ-ը Ֆրանսիայի առաջնության 19 խաղից հետո 47 միավոր է վաստակել և մնում է մրցաշարային աղյուսակի…
Նեյմարը մեկնել է Գերմանիա․ ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մեկնել է Դյուսելդորֆ՝ հագուստի ապրանքանիշ գովազդելու համար: Նշենք, որ նրան համարում են այս ապրանքանիշի դեսպանը։ Այս փաստից դժգոհեցրել է ֆրանսիական ակումբին: Փարիզեցիների ղեկավարությունը ակնկալում էր, որ բրազիլացին կվերականգնվի վնասվածքից: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Նեյմարի մասնակցությունը այս խաղին հարցականի տակ է: Հադիպումը…
Վիլյառեալի հարձակվողը կարող է խաղալ ֆրանսիական ակումբում
«Վիլյառեալ»-ի հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին կարող է տեղափոխվել «Լիոն»: Ֆրանսիական ակումբը համաձայնել է 27-ամյա Կամերունի հավաքականի խաղացողի համար 20 միլիոն եվրո վճարել հունվարին: Իսպանացիները հարձակվողի ապագա վաճառքից որոշակի տոկոս կստանան: «Լիոնը» Տոկո-Էկամբին ցանկանում է ձեռք բերել՝ լրացելու վնասվածք ստացած Մեմֆիս Դեպայի տեղը։ Վերջինս խաչաձև կապանները կտրելու պատճառով վեց ամիս կմնա լազարեթում։
Կավանին ամեն գնով ցանկանում է հեռանալ Փարիզից
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ամեն գնով ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, ուրուգվայցին ևս մտադրություն ունի Իսպանիայի առաջնություն տեղափոխվելու: Նախկինում հաղորդվում էր, որ Կավանին «Ատլետիկոյի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թ-ի…
ՊՍԺ-ն երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգայում․ Կավանիի հայրը՝ որդուն
«ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին, չի հավատում, որ ֆրանսիական ակումբը երբևէ կարող է հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում։ «Չեմպիոնների լիգայում հաղթանակը երազանք է Էդինսոնի համար: Նա իր տան սեղանի վրա գրել է՝ «ՊՍԺ-ն Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնն է»: Ես ծիծաղեցի ու վերևում ավելացրի՝ «Հա-հա-հա»,-պատմել է հայրը: Ավագ Կավանին կարծիք է հայտնել, որ որդին…
ՊՍԺ-ի նախագահը վստահ է, որ չմոտիվացված խաղացողին պահելը վատ միտք է
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» գրեթե անհնար է դառնում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» գրեթե համակերպվել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամռանը չի հաջողվի իրականացնել։ Սակայն, այնուամենայնիվ, Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և խաղալ Մեսսիի հետ։ Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին վստահ է, որ թիմի կազմում չմոտիվացված խաղացողին պահելը վատ գաղափար է: Այդ…
Արսենալը ձեռք կբերի ֆրանսիական ակումբի վինգերին
«Արսենալը» համաձայնության է եկել ֆրանսիական «Լիլ» ակումբի հետ՝ նրանց վինգերին՝ Նիկոլա Պեպեին ձեռք բերելու հարցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գնահատվելլ է 80 մլն եվրո (72 մլն եվրո): «Զինագործները 24-ամյա ֆուտբոլիստի համար բոնուսների հետ մեկտեղ վճարելու են այնքան, որքան բավարարում է իրենց՝ այս ամառվա բյուջեն։ Երկու ակումբների միջև համաձայնագիրը դեռևս պետք է վերջնական տեսքի բերվի։ Ակնկալվում է, որ…
Նեյմարն Ամերիկայի Գավաթից հետո կհայտնի՝ որտեղ է ուզում շարունակել կարիերան
Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարn Ամերիկայի Գավաթի եզրափակիչ խաղից հետո կհայտնի՝ շարունակում է, արդյո՞ք կարիերան «Բարսելոնա»-ում, թե ոչ: Բրազիլացին այս մասին կհայտարարի հուլիսի 7-ից հետո: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը նախքան մրցաշարի ավարտը հրապարակայնորեն իր ապագայի մասին չի խոսի հավաքականում թիմակիցների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով:










