fbpx
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները այսօր կսկսեն պայքարը աշխարհի առաջնությունում

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթանում է Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ Սեպտեմբերի 14-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Պայքարի մեջ կմտնի նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ