Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը Խարկովում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող է դարձել:
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում մեծ առավելությամբ հաղթել է Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Յուրի Տոմյուկին:
Նշենք, որ Խարկովում հայ մարզիկներից ոսկե մեդալակիր են դարձել նաև 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը:
69կգ քաշային Արսեն Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 52 կգ քաշային Սիսակ Բադոյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը և գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: