Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիննական Տուրկու քաղաքում հոկտեմբերի 15-ին կայացած խաղի ժամանակ (0-3) տհաճ միջադեպ է գրանցվել, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին հաղորդում է urishfootball.am-ը:
Խաղի ընթացքում ֆին երկրպագուների կողմից արված պրովակացիան ազդել է հայ երկրպագուների նյարդերի վրա, հայերի կողմից չեզոք գոտի է նետվել ճայտրուկ, որի արդյունքում մի քանի անձինք են վնասվել։ Արդյունքում Երվանդը, որը համաձայն փոխանցավ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկուի ոստիկանություն։
Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երևանդը կուղևորվի հայրենիք, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել, իսկ Երևանդը դեռևս ֆիննական բանտում է։
Փոխանցվում է նաև, որ Երվանդին տրամադրված փաստաբանը անգլերեն չի խոսում, ինչն առանձնակիորեն դժվարեցնում է հայ երկրպագուի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։