Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է գեղասահքի Tallinn Trophy 2021 միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը։
Այս մասին հայտնում է Sports-ը։
Հայրապետյանին հաջողվել է մենասահքում գրավել մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Նա կարճ ծրագրում անհաջող է հանդես եկել, բայց ազատ ծրագրում արդեն շտկել է իրավիճակը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, որի շնորհիվ ընդհանուր մրցաձևում 3-րդն է եղել։
Նշվում է, որ առաջին տեղը զբաղեցրել է Էստոնիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սելևկոն, ով առաջինն է եղել 2 մրցափուլերում էլ։

