Սպորտ

Ադրբեջանում հայ գերիներին պահում են բանտերում․ Դարչինյանը դիմել է աշխարհի բոլոր մարզիկներին

Աշխարհի իննակի չեմպիոն, հռչակավոր բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը դիմել է աշխարհահռչակ բոլոր մարզիկներին։

Նա գրել է, որ Հայաստանում հիմա լուրջ խնդիրներն կան, բայց դրանցից առաջնայինը Ադրբեջանում բանտարկյալի վիճակում գտնվող հայ գերիներն են։

Դարչինյանը դիմել է աշխարհի բոլոր մարզիկներին խնդրել է անտարբեր չլինել և միանալ իր կոչին՝ վերադարձնել գերիներին։

«Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ», – Facebook-ի իր էջում գրել է բռնցքամարտիկը:

Դարչինյանը իր գրառման վերջում խնդրել է բարձրաձայնել այս խնդիրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ