Ամերիկայի Հյուսթոն քաղաքի Ռայսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հապալասից ստացված սննդային ներկանյութը մեծ դեր կարող է ունենալ երկրաչափորեն բարդ կենսաբանական հյուսվածքների` անոթների և թոքաբշտիկների եռաչափ տպագրության մեջ:
Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների գիտական հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում: Հոդվածում նշվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են միացությունների օպտիկական հատկությունները, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ սննդային ներկի տեսքով, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանցից երեքը կարող են հանդես գալ ֆոտոկլանողի դերով: Դրանք են E102, E100 և E163 սննդային ներկերը, որոնք ստացվում են հապալասից: