fbpx
Սպորտ

Մենորկա Օփեն․ հայ գրոսմայստերը լավագույն եռյակ է մտել

Իսպանիայում ավարտվել է Menorca Open Chess 2022 միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանից շախմատիստներ։

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը հրաշալի է հանդես եկել և գրավել է մրցանակային՝ 3-րդ հորիզոնականը։ Նա 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր ու միայն կես միավոր է զիջել առաջին հորիզանականը զբաղեցրած հնդիկ շախմատիստ Գուկեշին։

Նշենք, որ նույնքան միավոր է վաստակել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը, ուղղակի լրացուցիչ ցուցանիշներով նա գրավել է 4-րդ հորիզոնականը։

Մեր 2 գրոսմայստերներն էլ մրցաշարի ընթացքում տարել են 4 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով։

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին մոտ 140 շախմատիստներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ