Հասարակություն
02:00 24/05/2020

Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի. Գևորգ Պապոյան

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա արտահագուստ, որը կկրի իր հողն ու այգին մշակելիս, իսկ երեկոյան պետք է իր կնոջ հետ նստի մեքենա ու գնա կինոթատրոն, թատրոն կամ սրճարան։ Այսպիսին պետք է լինի մեր գյուղը, այսպիսի կյանքով պետք է ապրեն մեր հարգարժան գյուղաբնակ քաղաքացիները։

Իսկ նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի այսօրվա խոսքը, համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ, տանջված, կռացած, սևացած, հոգնած… Ոչ ու նորից ոչ։ Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ ու հաճույք ստանա իր աշխատանքից՝ վայելելով դրա արդար պտուղները։ Սա առաջին հերթին մտածողության խնդիր է բոլորիս համար»,-գրել է պատգամավորը։

Այո՛, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա…

Geplaatst door Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան op Zaterdag 23 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ