Սպորտ

Հայ հրաձիգը կրկին չհաղթահարեց որակավորման փուլը Մինսկում

Շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Մրցութային 6-րդ օրը դարձյալ պայքարի են դուրս եկել հրաձիգները: Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչիկ Բաբայանը 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցել է 1142 արդյունքը:

Բաբայանը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Բաբայանը գրանցել էր 623.6 արդյունքը, զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը, բայց դարձյալ չէր որակավորվել:

Մրցումային 2-րդ օրն էլ Բաբայանը Ալլա Պողոսյանի հետ մասնակցել էր 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժության առաջին կրակահերթին և գրանցել 620․0 արդյունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ