Կազանում եզրագծին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Արթուր Բարսեղյանը։
Հայազգի լողորդը, ընդհանուր առմամբ, հաջող է հանդես եկել ու նույնիսկ հասցրել է ռեկորդ սահմանել։
Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 48,09 վայրկյան արդյունքը, որով ոչ միայն դուրս է եկել կիսաեզրափակիչ, այլ նաև սահմանել է Հայաստանի ռեկորդ։
Կիսաեզրափակչում արդեն Բարսեղյանը գրանցել է 48,28 վայրկյան արդյունքը ու մեր մարզիկին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ։

