fbpx
Աշխարհ

Հայ լրագրողուհու գոտկատեղից ներքև ձեռք տված ԱՄՆ նախարարին ազատազրկում է սպառնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջորջիա նահանգի Երիտասարդության գործերով նախարար Թոմաս Կալավեյը, ով իրեն անպարկեշտ արարք է թույլ տվել WSAV-Tv 3 հեռուստաալիքի հայկական արմատներով թղթակից Ալեքս Բոզարդջյանի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է RusArmInfo-ն՝ դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Սավանա քաղաքում, երբ լրագրողուհին վարում էր ուղիղ եթերը՝ բարեգործական վազքի ժամանակ։ Այդ ընթացքում նրան հետևից մոտենում է վազողներից մեկն ու դիպչում է Բոզարդջյանի գոտկատեղից ներքև։

Դեպքից հետո լրագրողուհին հայտարարել է, որ Կալավեյի արարքն իրեն ապշեցրել է, ցավ պատճառել ու խախտել իր իրավունքները։ Նա նշել է, որ ոչ մի կնոջ հետ չպետք է այդպիսի բան տեղի ունենա։

Իսկ Կալավեյը բացատրել է, որ նա ցանկանում էր բարձրացնել ձեռքերը, որ ողջուներ հեռուստադիտողներին, սակայն հայտնվել է շատ մոտ տարածության վրա և չի հասցրել քաշել ձեռքերը։ Նա ասել է, որ ներողություն կխնդրեր լրագրողուհուց, եթե տեսներ վերջինիս արձագանքն այդ պահին։

The Guardian-ի հաղորդմամբ՝ Կալավեյին սպառնում է մինչև 1 տարվա ազատարկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ