fbpx
Սպորտ

19:50 10/9/2019

Հայ մարզիկները Ղրղզստանում նվաճել են երկու մեդալ

2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը:

Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Բագրատ Երիցյանը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:
Վերեվ