Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտ Սփրինգս մրցաշարի 3-րդ տուրում սևերով առավելության է հասել Տորոկ Սանդորի նկատմամբ, իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Ռալֆ Ակեսսոնի հետ:
Այս տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր: Տեր-Սահակյանը և Հակոբյանը առաջատարներին զիջում են 1 միավորով:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: