Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ընտրել են լավագույն լուսանկարները: Արդյունքները հրապարակվել են համաժողովի կայքում:
833 լուսանկարներից, որոնք արվել են 26 երկրներում, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» նոմինացիայում երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Ենգոյանի «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը:
Ֆոտոհամաժողովը կանցկացվի Ռյազանում օգոստոսի 14-18-ը: Հեղինակային եզակի լուսանկարներում ներկայացվել է ԱՊՀ 26 և ՌԴ 40 քաղաք:
