Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Կարող ենք ասել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում է և դրական փուլում է։ Ընթացող բարձր մակարդակի հանդիպումները և հեռախոսազրույցները վկայում են փոխշահավետ համագործակցությունների ձգտումը։ Շատ հնարավոր է, որ Վրաստանը միջնորդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Փաշինյանը և Ղարիբաշվիլին հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ պայմանավորվելով անցկացրել 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժաղովի նիստ:
Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի համար բարձր մակարդակի վրա են, քանի որ ելքը դեպի Եվրոպա արվում է Վրաստանով։ Իսկ դեպի Հայաստան ապրանքաների մեծ մասի ներմուծումը արվում է Վրաստանի միջոցով։
Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանից Վրաստան արտահանումը 2019 թվականին կազմել է ընդհանուր 69265.4 մլն դրամ, 2020-ին՝ 47450.0 մլն դրամ, իսկ 2021-ին՝ 122448.8 մլն դրամ։
Վրաստանից Հայաստան ներմուծումը 2019 թվականին կազմել է 485358.9 մլն դրամ, 2020-ին՝ 322269.5 մլն դրամ, իսկ 2021-ին՝ 354297.5 մլն դրամ։