Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները

Ամենադիտվածներ

Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և կոչ է արել երկու կողմին ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ