fbpx
Սպորտ

Հայ ըմբշամարտիկը՝ պատանիների աշխարհի առաջնության մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։

Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվեց դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ հնդիկ Մոնու Դահիյայի նկատմամբ։

Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր բելառուս Վլադիսլավ Կազլովին, քառորդ եզրափակչում 12։2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող Ռավշանբեկ Ջումաբոևի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆի Սանգանիին, որը դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ