Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մասնակցում է Կաննի կինոփառատոնին։
Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջից։
Ավետիսյանը Կաննում գտնվելու համար շնորհակալություն է հայտնել հայ զինվորին։
«Շնորհակալ եմ բոլոր զինվորներին՝ ողջ և նահատակված, որոնց շնորհիվ այսօր մենք կանք և կարողանում ենք արարել։ Ես այսօր Կաննում եմ նրանցից յուրաքանչյուրի պայքարի, մինչև վերջ գնալու, չհանձնվելու շնորհիվ», – գրել է Ավետիսյանը։
Նա նշել է, որ ինքն ու իր խումբն էլ պայքարում են մեկ ուրիշ՝ կինոյի ոլորտում, իրենք էլ փորձում են մինչև վերջ գնալ, չհանձնվել։