Ապրիլի 2-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշվում է, որ ապրիլի 3-ին նա ԱԳՆ-ում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի հետո կողմերը մամուլի հայտարարությամբ են հանդես գալու։
Խոսնակը գրել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

