Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ներկրվել է 50400 դեղաչափ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութ։
ԱՆ-ից հայտնում են, որ պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում:
Այս պատվաստանյութը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար: