AstraZeneca
FTSE 100-ը նվազել է AstraZeneca-ի կլինիկական փորձարկումների անհաջողության ֆոնին
AstraZeneca-ի դեղամիջոցի ձախողումը ճնշել է FTSE 100-ը, մինչդեռ FTSE 250-ը 1%-ով աճել է կորպորատիվ դրական հաշվետվությունների շնորհիվ՝ ցույց տալով շուկայի հակասական վիճակը։
Հունգարիայի նվիրաբերած 100 հազար դեղաչափ AstraZeneca-ն արդեն Հայաստանում է
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ Հունգարիան պատվաստանյութերը նվիրաբերել է մարդասիրական օգնության շրջանակներում։
Լեհաստանը Հայաստանին է նվիրել ավելի քան 200 հազար դեղաչափ պատվաստանյութ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել 201 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ դեսպանությունը բարձր է գնահատում ԱՆ-ի հետ համագործակցությունը։
Պատվաստանյութը կանխում են նաև Դելտա շտամից մահացությունը․ Թորոսյան
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Շոտլանդիայում անցկացված մի հետազոտության՝ կապված պատվաստվելու հետ։ Նա նշում է, որ շուրջ 1,5 միլիոն մեծահասակների շրջանում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքներով՝ AstraZeneca-ով ու Pfizer-ով պատվաստումները հավասարապես արդյունավետ են՝ կորոնավիրուսի դելտա շտամից մահացությունը կանխարգելելու գործում։ Նրա խոսքով՝ պատվաստման 2-րդ դոզան ստանալուց 14 օր հետո Դելտա…
50 հազար դեղաչափ Moderna` Լիտվայից Հայաստանին
Լիտվայի կառավարությունը հայտարարել է, որ Հայաստանին կտրամադրի 50 հազար դեղաչափ Moderna պատվաստանյութ։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել։ Նշվում է, որ պատվաստանյութերը Հայաստանում կլինեն մինչև հոկտեմբերի 4-ը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանն առաջին ու դեռ միակ երկիրն է, ում Լիտվան Moderna է նվիրաբերվում։ Մինչ այս Լիտվայի կառավարության որոշմամբ Հայաստանին արդեն իսկ տրամադրվել էր 200…
Հայաստան է ներկրվել քովիդի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ներկրվել է 50400 դեղաչափ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութ։ ԱՆ-ից հայտնում են, որ պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այս պատվաստանյութը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար:
Պատվաստվել է Ռուստամ Բադասյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման իր առաջին դեղաչափը։ Այս մասին տեղեկանում ենք Բադասյանի Facebook-ի էջից, որտեղ նաև նաև լուսանկար է հրապարակել։ «Հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու», – գրել է Բադասյանը։ Պաշտոնյայի հրապարակած լուսանկարում երևում է, որ նա պատվաստվել է AstraZeneca-ով։
Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստացել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։ Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։ Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։…
Քովիդի դեմ ՀՀ-ում պատվաստվել է արդեն 55,5 հազարից ավել մարդ
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55557 պատվաստում։ ԱՆ-ից հիշեցնում են․ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից,…
ՀՀ-ում պատվաստումների թիվը հատեց 50 հազարի շեմը
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: Հունիսի 8-ի դրությամբ` կատարվել է 50228 պատվաստում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ-ից հիշեցնում են, որ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում է կատարվել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում: Նախարարույթյան հաղորդմամբ՝ ամենաշատը պատվաստվել են AstraZeneca-ով: Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երեւանի մի շարք կետերում։ Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են…
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են թողնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը
Երևանի բոլոր պոլիկլինիկաներում այս պահի դրությամբ հասանելի են կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sputnik V և CoronaVac: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը նշել է, որ բոլոր 3 պատվաստանյութերն էլ կարող են առաջացնել միևնույն կողմնակի ազդեցությունները՝ թեթև ջերմություն, թուլություն, գլխացավ։ Նյարդաբան Արա Հակոբյանն էլ հայնտել է, որ պատվաստանյութերն օտար…
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. ԱՆ հորդորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»: Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է զանգահարել նախապես։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/816641368978388
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ այս COVID-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 19249 պատվաստում։ Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է…












