Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։
Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։ Տոմսարկղի հեռախոսահամարն է 010555352։
Հայաստան – Հունաստան
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։