ընտրական փուլ
2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. վերջին ուղեգրերի համար պայքարը
Մինչ 2026 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է երեք ամսից պակաս, քսաներկու հավաքականներ պայքարում են վերջին վեց ուղեգրերի համար:
Ֆինլանդիան ընդդեմ Նիդերլանդների՝ 2026-ի ՖԻՖԱ-ի ընտրական հանդիպում
Ֆինլանդիան և Նիդերլանդները կհանդիպեն Հելսինկիում՝ հունիսի 7-ին, 2025թ․՝ 2026-ի ՖԻՖԱ-ի ընտրական խաղում: Ահա՝ ինչպես դիտել և ինչ սպասել:
Մարաշլյանին հրավիրել են Ուրուգվայի հավաքական (ՆԿԱՐ)
Հայազգի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսիի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական ու ընդգրկվել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի համար ընդլայնված հայտացուցակում։ Այս մասին տեղեկանում ենք Ուրուգվայի հավաքականի մամուլի ծառայության հրապարակ լուսանկարից։ Նշենք, որ Ուրուգվայի առաջիկա հանդիպումները հունվարի 28-ին ու փետրվարի 2-ին են լինելու։
Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում․ Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ մրցափուլի՝ Գերմանիայի հետ կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ աջակցություն հայտնելով մեր ընտրանուն: Մովսիսյանը նշել է, որ այս կիարկի մեծ խաղ է լինելու։ «Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում, տղաներ։ Եկե՛ք անենք դա»,- գրել է Մովսիսյանը:
Նիդերլանդների ռեկորդը՝ Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում
Երեկ՝ մարտի 27-ին, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում միմյանց հետ ուժերը չափեցին Նիդերլանդների ու Լատվիայի հավաքականները։ Խաղի ընթացքում ուշագրավ ռեկորդի հեղինակ դարձան տանտերերը։ Հոլանդացիներին հաջողվեց հաղթել 2-0 հաշվով ու դրա արդյունքում նրանք իրենց 300-րդ գոլը խփեցին Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում։ Ինչպես հայտնում է FIFA-ն իր Twitter-ի էջում՝ Նիդերլանդներն առաջին եվրոպական երկիրն է, որը հասավ այս…
Աշխարհի առաջնություն․ ի՞նչ խաղեր են մեզ սպասվում այսօր
Այսօր 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղեր կանցկացվեն։ A խմբում միմյանց հետ կմրցեն Սերբիա -Պորտուգալիա ու Իռլանդիա – Լյուքսեմբուրգ զույգերը։ Խաղերի մեկնարկը՝ 23:45-ին։ E խմբում ուժերը կչափեն Բելառուս – Էստոնիա ու Չեխիա – Բելգիա զույգերը։ Սրանցից առաջինի մեկնարկը 21:00-ին է, իսկ երկրորդինը՝ 23:45-ին։ G խմբում կկայանա 3 հանդիպում՝ Չեռնոգորիա – Ջիբրալթար,…
Սա առանձնահատուկ մեկնարկ է․ Մելիքբեկյանն ու Կապառոսը ուղերձով են հանդես եկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ հանդես են եկել ուղերձով։ Մելիքբեկյանը նշում է, որ սա առանձնահատուկ մեկնարկ է մեզ համար, քանի որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է նախորդ մրցաշարում։ Խոակին Կապառոսն էլ ասում է, որ խաղում…
Կարգադրիչը ֆենոմենալ կերպով հետ է մղել տրիբունայում հայտնված գնդակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Լիտվայի հավաքականները։ Խաղի ընթացքում կարգադրիչներից մեկը տպավորիչ կերպով է արձագանքել։ Երկրորդ խաղակեսի վերջին հատվածում Կրիշտիանու Ռոնալդուի՝ դարպասին հարվածելուց հետո գնդակը հայտնվել է տրիբունայում։ Կարգադրիչը բարձրացրել է ոտքը ու հեռացրել գնդակը։ https://twitter.com/drafts_2/status/1195254313817432065?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1195254313817432065&ref_url=https%3A%2F%2Farmsport.am%2F2019%2F11%2F15%2F%25d5%25af%25d5%25a1%25d6%2580%25d5%25a3%25d5%25a1%25d5%25a4%25d6%2580%25d5%25ab%25d5%25b9%25d5%25ab-%25d6%2586%25d5%25a1%25d5%25b6%25d5%25bf%25d5%25a1%25d5%25bd%25d5%25bf%25d5%25ab%25d5%25af-%25d5%25bc%25d5%25a5%25d5%25a1%25d5%25af%25d6%2581%25d5%25ab%25d5%25a1%25d5%25b6-%25d5%25bc%25d5%25b8%25d5%25b6%25d5%25a1%25d5%25ac%2F
Հայաստան – Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի…
Մենք Ռուսաստանը չենք՝ հաղթանակից հետո ասենք, որ կվերցնենք Եվրոն․ Յերեմչուկ
Շատ հաճելի է նման լավ արդյունք ցույց տալ: Այս մասին ասել է Ուկրաինայի հարձակվող Ռոման Յերեմչուկը՝ մեկնաբանելով Եվրո 2020-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հետ հանդիպումը։ «Դեռևս դժվար է հավատալ դրան, բայց մենք շատ ենք աշխատել։ Շնորհակալ եմ երկրպագուներին նման անհավանական աջակցության համար, ցանկանում եմ պարզապես դուրս գալ և մեռնել խաղադաշտում։ Շատ հաճելի է ցույց տալ նման…
Ուկրաինայի հավաքականի ռեկորդը Եվրո 2020-ին նախընտրական փուլում
Ուկրաինայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.առաջնության նախընտրական փուլի 8-րդ տուրի խաղում հյուրընկալել էր Պորտուգալիայի հավաքականին: Հանդիպումը տեղի Է ունեցել Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ուկրաինայի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան հարձակվողներ Ռոման Յարեմչուկն ու Անդրեյ Յարմոլենկոն: Խաղի արդյունքներով՝ Ուկրաինայի հավաքականը 7 խաղում վաստակել է 19 միավոր և ժամանակից շուտ դուրս եկել Եվրո-2020-ի…
Հայաստանի հավաքականի մարզումը՝ Ֆինլանդիայի դեմ խաղին ընդառաջ (ՖՈՏՈՇԱՐՔ)
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուընկալվելու է Ֆինլանդիայի ընտրանուն: Կայանալիք խաղից առաջ այսօր մեր Ազգային թիմը բաց մարզում անցկացրեց Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում։ Ֆոտոշարքը՝ Armsport.am
Մ-21. Հայաստանի՝ վերջին րոպեներին խփած գոլը մարզադաշտը մեծ ցնծությամբ է տոնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի 3-րդ տուրում 2:0 հաշվով հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ՝ վաստակելով առաջին 3 միավորն այս շրջափուլում: Խաղը տեղի է ունեցել Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում։ Հայաստանի Մ21 հավաքականի կազմում երկրորդ գոլի հեղինակը դարձել է Արթուր Դանիելյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 86-րդ րոպեին: Խաղավարտին խփած գոլը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հավաքված բազմաթիվ…
Մ-21. Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Երիտասարդական հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ: Խաղը տեղի ունեցավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում: Չնայած ունեցած բազմաթիվ լավ հնարավորություններին՝ առաջին խաղակեսում դարպասի գրավում տեղի չունցավ: Իսկ արդեն 43-րդ րոպեին Լյուքսեմբուրգի հավաքականը 10 հոգով մնաց. կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահ Տիմ Կիպսը՝ Արմեն Հովհաննիսյանի առաջխաղացումը կանխելու համար:…














