fbpx
Մշակույթ

Հայաստան կժամանեն ճանաչված ջազմեններ

Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Հայաստան կժամանեն միջազգային հայտնի և սիրված ջազմեններ: Երաժշտականը տոնը, որը իրականացնում է Ջազի հայկական ասոցիացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, այս տարի ևս կանցկացվի բացօթյա համերգներով՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ Կասկադում:

Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Կամո Մովսեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ համերգին մասնակցելու են ոչ միայն մեր անվանի ջազմեններն ու ջազ խմբերը, այլև արտասահմանից ժամանած անվանի ջազմեններ:

Մովսեսյանը շեշտում է՝ նվիրյալների շնորհիվ կարողացել են հասարակության մեջ վերաբերմունք փոխել ջազ երաժշտության նկատմամբ: «Կարողացել ենք փրկել երաժշտությունը և այսպես ասած՝ պրոպագանդել, քանի որ ամեն տարի, անկախ խոչընդոտներից, գնում ենք առաջ: Ջազը ինտելեկտուալ երաժշտություն է, և մենք ուզում ենք այն զարգացնել՝ պահպանելով նաև իր ավանդույթները: Երիտասարդությունը պիտի իմանա, որ կա նմանատիպ երաժշտություն, որը այսօր քայլ առ քայլ գնում է առաջ և ունի իր տեղն ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ