fbpx
Քաղաքականություն

Հայաստան կժամանի Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ