Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է թիմի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման համար:
Մրցավայր մեկնած ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը («Լամիա»), Հակոբ Հակոբյանը («Ուրարտու»), Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը («Նոա») և Վբեյմար Անգուլոն («Արարատ-Արմենիա»)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներ՝ 36-ամյա Յուլիան Վեինբերգերի գլխավորությամբ: