Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 քաղաքացի

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Նշված չվերթներով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի:

«Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը և, բացի այդ, ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3429244230452923/?type=3&theater

Ամենաթարմ