fbpx
Սպորտ

Եվրոպայի Մ21 առաջնություն․ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը հետաձգվել է

Հետաձգվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ու Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջիկա հանդիպումը։

«Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը:

Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ UEFA-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։

Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում», – ասվում է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ