Փետրվարի 18-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կմեկնարկի Աէրոֆլոտ Օփեն ավանդական խոշոր միջազգային մրցաշարը։ Մրցաշարն անցկացվում է 3 խմբերով՝ A, B և C:
A մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը և պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը ու Շանթ Սարգսյանը։
B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգայնի վարպետ Դավիթ Գևորգյանը։
C մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն է Արթուր Ղարագյոզյանը։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։