Կորոնավիրուսի դեմ պայքարի և նավթի գների նվազման հետևանքով Fitch Ratings գործակալությունը վատացրել է բանկային կանխատեսումը, այն բացասական դարձնելով տարածաշրջանի 7 երկրների համար, որոնց մեջ է մտնում նաև Հայաստանը:
«Բանկերի վրա ճնշման աստիճանը կախված կլինի տնտեսական անկման մասշտաբներից և շարունակականությունից, ազգային տնտեսությունների համար որոշակի ռիսկերից և արտաքին ֆինանսավորումից, ազգային իշխանությունների քաղաքական միջոցառումներից և առանձին բանկերի բիզնես-պրոֆիլներից»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։