Հայաստանի և Չեռնոգորիայի համագործակցությունը կրթության ոլորտում

Ամենադիտվածներ

hayastan chernogoria

Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունները ստորագրել են կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացում, ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացում և փոխանակման ծրագրեր։ Կողմերը կտրամադրեն կրթաթոշակներ ուսուցման և շարժունության ծրագրերի համար՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։ Կրթության վկայականների և որակավորումների ճանաչման գործընթացները կդյուրացվեն։ Համաձայնագրի իրականացման և գնահատման համար կստեղծվի համատեղ կոմիտե։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ